Մաքրող, լվացող և ախտահանող միջոցներ | Lilus
img
Լիլուս

Հայկական արտադրության կենցաղային քիմիայի ապրանքանիշ։

Ավելի քան 20 տարի մեր ապրանքանիշը կայուն առաջատար դիրք է զբաղեցնում հայկական շուկայում։ Այս ընթացքում մենք հաստատվել ենք որպես վստահելի գործընկեր՝ բարձր պրոֆեսիոնալիզմով:

Մենք արտադրում ենք ապրանքներ՝ օպտիմալ գին-որակ հարաբերակցությամբ, նորարարական և էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաներով:

Վաճառքի աշխարհագրությունն ընդգրկում է Հայաստանի բոլոր մարզերը։ Մենք ներկայացված ենք գրեթե բոլոր խոշոր և փոքր խանութներում։ Մեր արտադրանքն օգտագործվում է HoReCa- ոլորտում, պրոֆեսիոնալ մաքրման և սննդի արդյունաբերության մեջ:

Մեր ընկերության ուժեղ կողմերն են՝ արտադրանքի կայուն բարձր որակը և մեր աշխատակիցների բարձր պրոֆեսիոնալիզմը:

img
BASF
հավելումներ՝ որակի երաշխիք

«Լիլուս»-ի արտադրության մեջ օգտագործվում են գերմանական հայտնի «BASF» ընկերության հումքերն ու ֆունկցիոնալ հավելումները, որոնք միջազգային շուկայում ներկայանում են որպես բարձրակարգ, էկոլոգիապես մաքուր, հիպոալերգեն և ֆունկցիոնալ հավելումներ։

Մեր արտադրանքի հատուկ բանաձեւերը մշակվում են BASF-ի տեխնոլոգների անմիջական մասնակցությամբ և խորհրդատվությունով:

«Լիլուս»-ի տեսականին պարբերաբար ավելացվում է նոր ապրանքատեսակներով՝ հայ և գերմանացի գիտնականների համատեղ աշխատանքի շնորհիվ:

img
Լիլուս
Սպասք լվանալու կոնցենտրացված գել

Մեր ընկերության նոր արտադրանքը սպասք լվանալու կոնցենտրացված գելն է, որը էկոլոգիապես մաքուր, անվտանգ և արդյունավետ լվացող միջոց է սպասքը, մրգերը և բանջարեղենը լվանալու համար: Գելը ամբողջությամբ հեռացվում է ջրով և կարելի օգտագործել մանկական սպասքը լվանալու համար։
img
Որակ և վստահություն

Մեր ընկերության հիմնական արժեքը վստահության և հարգանքի վրա հիմնված երկարաժամկետ հարաբերություններն են: Մենք պատասխանատու ենք մեր գործընկերների և հաճախորդների առաջ, և ազնվությունը բոլոր ոլորտներում մեր հաջողության գորավականն է:

Մեր արտադրանքը սերտիֆիկացված է և համապատասխանում է միջազգային լավագույն չափանիշներին: