Սպասք լվանալու կոնցենտրացված գել «Լիլուս»
Լիլուսը էկոլոգիապես մաքուր, անվտանգ և արդյունավետ լվացող միջոց է սպասքը, մրգերը և բանջարեղենը լվանալու համար: Գելը ամբողջությամբ հեռացվում է ջրով և կարելի օգտագործել մանկական սպասքը լվանալու համար։ Հեռացնում է յուղն ու հոտը սպասքից՝ նույնիսկ սառը ջրում։ Փափուկ կենսաքայքայվող մակերևութային ակտիվ նյութերը հեշտությամբ հեռացնում են կեղտը և ապահովում են լավ փրփրում: Պարունակում է հիպոալերգեն բուրավետիչներ, սննդային անվտանգ ներկանյութեր և բնական բուսական գլիցերին, ուստի հարմար է զգայուն մաշկ ունեցող մարդկանց համար:
«Լիլուս» սպասք լվանալու միջոցներն ունեն հարուստ բույր, որը թարմացնում և բարձրացնում է տրամադրությունը: Սպասք լվանալը վերածվում է շատ հաճելի գործընթացի, քանի որ այն մեծ ջանք ու շատ ժամանակ չի պահանջում։
Օգտագործման եղանակը. փոքր քանակությամբ միջոցը քսել սպունգի վրա, փրփրեցնել, սպասքը լվանալ փրփուրով և ողողել ջրով: Կամ նոսրացնել խտանյութը ջրով՝ մեկ լիտր ջրի դիմաց 3-5 մլ հաշվարկով, սպասքը ընկղմել լուծույթի մեջ,տրորել սպունգով և ողողել ջրով։
Կարելի՞ է արդյոք մրգերն ու բանջարեղենը լվանալ լվացող միջոցներով
Մրգերն ու բանջարեղենը իրենց մակերեսին շատ հաճախ ունեն քիմիական նյութեր, որոնք ցանկալի է լվանալ ոչ միայն ջրով, այլև լվացող միջոցներով։ "Լիլուս" սպասք լվանալու միջոցի բաղադրիչները անվտանգ են և ամբողջովին լվացվում են ջրով, ինչը հնարավոր է դարձնում այն օգտագործել մրգեր և բանջարեղեն լվանալու համար։
Հայերեն 
Русский
English