Լվացքի հեղուկներ
Հատակների համար
Ապակիների համար
Սպիտակեցնող և ախտահանող միջոցներ
Սանհանգույցների համար
Սպասք լվանալու համար
Լվացքի հեղուկ գունավոր հագուստի համար

Ինչպե՞ս լվանալ բոլորիս սիրելի ջինսե հագուստը
Թարս վիճակում, սպիտակ բծերից խուսափելու համար
Ոչ ավել քան 40°C ջրում
Մեքենան լցրեք կիսով չափ
Քամեք թույլ ռեժիմով
Չորացրեք հարթ կախված վիճակում

Ի՞նչ է նշանակում Ձեր ձմեռային բրդյա հագուստի վրա փակցված այս նշանը
Բրդյա հագուստը պետք է․
Լվանալ թույլ պտույտներով
Ոչ ավել քան 30°C ջրում
Չորացնել հարթ հորիզոնական մակերևույթի վրա
Լվացքի հեղուկ սև հագուստի համար

Ինչպե՞ս լվանալ սև հագուստը
Սև հագուստը պետք է լվանալ սև հագուստի «Լիլուս» լվացքի հեղուկով, թարս շուռ տված վիճակում և ոչ ավել քան 30 աստիճան ջրով։
Որպեսզի մեկ կեղտաբծի պատճառով երկար և բարձր ջերմաստիճանով չլվանաք հագուստը
Որպեսզի մեկ կեղտաբծի պատճառով երկար և բարձր ջերմաստիճանով չլվանաք հագուստը
Նախապես մշակեք կեղտաբիծը լվացքի հեղուկով
Թողեք մի քանի րոպե
Լվացեք ցածր ջերմաստիճանով և կարճ ռեժիմով
Լվացքի հեղուկ սպիտակ հագուստի համար

Ինչպե՞ս անել, որ սպիտակը մնա ճերմակ, իսկ մյուս գույները չխամրեն
Հաճախ են մարդիկ բախվում այն խնդրին, որ միևնույն հագուստի վրա կան բազմաթիվ գույներ ներառյալ սպիտակը, և լվանալու ժամանակ սպիտակը խամրում է, կամ այլ գույները կորցնում են գույնի պարզությունը։
Այս հեղուկի բաղադրության մեջ եղած ֆունկցիոնալ հավելումները թույլ չեն տալիս, որ գույնի մասնիկները դուրս գան ջրի մեջ և նստեն հագուստի այլ գույների վրա խամրեցնելով դրանք։ Օպտիկական սպիտակեցնողը սպիտակին հաղորդում է ճերմակություն միևնույն ժամանակ պահապանում գունավոր գործվածքների վառ երանգը: Այնպես, որ «Լիլուս» - ի սպիտակ հագուստի համար լվացքի հեղուկը շատ լավ միջոց է խառը գույներ ունեցող հագուստը լվանալու համար

Իջեցրե՛ք լվացքի ջերմաստիճանը 60°C-ից 30°C, և Դուք․
Կկրճատեք էլկտրաէներգիայի ծախսը 40-50%-ով
Կխուսափեք հագուստների արագ մաշվածությունից
Կխուսափեք հագուստների ճմրթվածությունից
Լվացքի հեղուկ ակտիվ քլորով

Ի՞նչ անել եթե լվացքից կամ լվացքի մեքենայից տհաճ հոտ է գալիս
Մաքրեք լվացող նյութերի տարան
Հանեք և լվացեք մեքենայի ֆիլտրը
Լվացեք թմբուկը՝ քլոր պարունակող լվացքի հեղուկը լցնելով անմիջապես նրա մեջ և միացնելով 60 աստիճանով լվանալու ռեժիմը
Օգտագործելուց հետո բաց թողեք մեքենայի դուռը, որպեսզի այն չորանա
Մաքրեք և չորացրեք թմբուկի ռետինե մասը։

Ի՞նչ են նշանակում այս նշանները գործվածքի պիտակի վրա
Գործվածքը կարելի է լվանալ սպիտակեցնող և ախտահանող ակտիվ քլոր պարունակող լվացքի միջոցներով։
Կիրառելի է միայն սպիտակ գործվածքի համար։
Հատակ մաքրելու միջոց

Ինչպես մաքրել հատակին թափված մոմը կամ ծամոնը
Սառույցով լցված տոպրակով շփեք կեղտոտ մակերեսը, ապա մաքրեք ծամոնը կամ մոմը պլաստիկ դանակով կամ պլաստիկ քարտով:
Ապակի մաքրելու միջոց

«Լիլուս» ապակի մաքրելու միջոցով կարող եք մաքրել նաև այլ մակերեսներ․
Խոհանոցի կահույք
Խոհանոցային սարքեր
Սեղաններ
Խաղալիքներ
Մեքենայի սրահ