Lilus | Սպիտակեցնող և ախտահանող ունիվերսալ միջոց
Իմանալ ավելին Խորհուրդներ
Սպիտակեցնող և ախտահանող ունիվերսալ միջոց «Լիլուս»
«Լիլուս» սպիտակեցնող և ախտահանող ունիվերսալ միջոցը նախատեսված է բամբակե, վուշե գործվածքները սպիտակեցնելու, կեղտաբծերը հեռացնելու համար: Այն կարելի է օգտագործել ինչպես ավտոմատ, այնպես էլ ձեռքի լվացքի ժամանակ: Օգտագործվում է նաև արծնապատված, ճենապակյա, հախճապակյա սպասքը, երեսպատման սալիկները, զուգարանակոնքերը և աղբամանները լվանալու և ախտահանելու համար (բացառությամբ մետաղական և փայտյա մակերեսները)։ Նրա բաղադրության մեջ մտնող ակտիվ հավելանյութերը, գործվածքները պաշտպանում են վնասվելուց։

«Լիլուս» ունիվերսալ միջոցը կարելի է օգտագործել նաև ավտոմատ լվացքի համար:

Ավտոմատ լվացքի մեքենայով լվանալիս լավագույն արդյունք ստանալու համար խորհուրդ է տրվում լվացքի պրոցեսը ընդմիջել 10-15 րոպեով:

Կիրառվում է սպիտակեցման ինչպես նաև բակտերիաների, սնկերի և վիրուսների վերացման նպատակով։