Lilus | Սպիտակեցնող և ախտահանող ունիվերսալ միջոց Փաթիլ
Իմանալ ավելին Խորհուրդներ
Սպիտակեցնող և ախտահանող ունիվերսալ միջոց «Փաթիլ»
«Փաթիլ» սպիտակեցնող և ախտահանող ունիվերսալ միջոցը նախատեսված է բամբակե, վուշե գործվածքները սպիտակեցնելու, կեղտաբծերը հեռացնելու համար: Այն կարելի է օգտագործել ինչպես ավտոմատ, այնպես էլ ձեռքի լվացքի ժամանակ: Օգտագործվում է նաև արծնապատված, ճենապակյա, հախճապակյա սպասքը, երեսպատման սալիկները, զուգարանակոնքերը և աղբամանները լվանալու և ախտահանելու համար (բացառությամբ մետաղական և փայտյա մակերեսները)։ Նրա բաղադրության մեջ մտնող ակտիվ հավելանյութերը, գործվածքները պաշտպանում են վնասվելուց։

«Փաթիլ» ունիվերսալ միջոցը կարելի է օգտագործել լոգարանը ախտահանելու համար:

Լոգարանը սնկերից և բորբոսից մաքրելու համար, որոնք բազմաթիվ շնչառական և այլ հիվանդությունների պատճառ կարող են հանդիսանալ, պետք է այս հեղուկը հավասարաչափ խառնել ջրի հետ, ցողել, թողնել 15 րոպե, ապա լվանալ ջրով։