Lilus | Մաքրող և ախտահանող ունիվերսալ գել
Իմանալ ավելին Խորհուրդներ
Ախտահանող գերհզոր միջոց

Նախատեսված է զուգարանակոնքերի, լոգարանների, լվացարանների, սալիկների մաքրման, սպիտակեցման և ախտահանման, ինչպես նաև կոյուղիների մաքրման համար: Վերացնում է բորբոսը, սնկերը և տհաճ հոտը, թարմ բույր է հաղորդում ձեր տանը։ Ոչնչացնում է բոլոր հայտնի մանրէներն ու բակտերիաները։ Կանոնավոր օգտագործման դեպքում կանխում է մակերեսների վրա կրաքարի առաջացումը:

Օգտագործման եղանակը

«ԼԻԼՈՒՍ»-ը հավասարաչափ լցնել մակերեսի վրա, թողնել 5-15 րոպե, ապա լվանալ ջրով։ Էֆեկտը ուժեղացնելու համար կարող եք թողնել մի քանի ժամ։

Անվտանգության ցուցումներ

Խուսափել աչքերի մեջ, ինչպես նաև չլուծված վիճակում մաշկի վրա ընկնելուց: Աչքի մեջ կամ մաշկի վրա ընկնելու դեպքում անմիջապես լվանալ մեծ քանակությամբ հոսող ջրով: Նյութի հետ աշխատելիս խորհուրդ է տրվում օգտագործել ձեռքի մաշկը պաշտպանող միջոցներ: Կուլ չտալ: Եթե կուլ եք տվել անմիջապես դիմեք բժշկի: Մի խառնեք այլ մաքրող միջոցների հետ: Մի օգտագործեք գելը քրոմի, ալյումինի, ներկված, փայտի կամ մետաղական մակերեսների վրա: Պահել երեխաներից հեռու:

Բաղադրություն

մաքրված ջուր, ≤5% նատրիումի հիպոքլորիդ, 5-15% անիոնային և <5% ոչ իոնոգեն մակերևութային ակտիվ նյութեր, ֆունկցիոնալ և հոտային հավելումներ:

Պահել մութ, խոնավ, -10 - +17oC պայմաններում, լավ օդափոխվող սենյակում, արևի ուղիղ ճառագայթներից հեռու։

Լոգարանը բարենպաստ միջավայր է տարատեսակ սնկերի ու բակտերիաների զարգացման համար

Չկա արևի լույս
Կա ջերմություն
Կա խոնավություն
Այդ պատճառով խորհուրդ է տրվում ախտահանող նյութով պարբերաբար լվանալ լոգարանի անգամ դժվարհասանելի անկյունները